15:07  ,  28 հունվարի, 2014

NBA. Շաբաթվա լավագույն խաղացողները եւ դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ատլանտա» ակումբի հարձակվող Պոլ Միլսեպը եւ «Օկլահոմայի» հարձակվող Քեւին Դյուրանտը ճանաչվել են կանոնավոր առաջնության նախորդ շաբաթվա լավագույն խաղացողներ, հաղորդում է NBA.com-ը։

«Ատլանտան» հաղթել է չորս խաղերից երեքում, իսկ Միլսեպի միջին ցուցանիշը կազմել է 21.3 միավոր։ «Օկլահոման» հաղթել է բոլոր չորս խաղերում, իսկ Դյուրանտի միջին ցուցանիշը կազմել է 38 միավոր։

Նախորդ 7 օրերի լավագույն դրվագ է ճանաչվել «Նյու Յորքի» հարձակվող Կարմելո Էնտոնիի՝ վերջին վայրկյաններին կատարած նետումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով