21:16  ,  15 փետրվարի, 2024

«Նոային» միացավ Նոր Զելանդիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը

Երեւանի «Նոային» է միացել Նոր Զելանդիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Լոգան Ռոջերսոնը, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

Լոգան Ռոջերսոնը կարիերայի սկզբնական փուլն անցկացրել է Նոր Զելանդիայի առաջնությունում։

2021 թվականին Ռոջերսոնը միացել էր ֆիննական ՀԻԿ-ին, այնուհետև տեղափոխվել է նույն առաջնությունում հանդես եկող «Հակա»։

Ֆինլանդիայի առաջնությունում Լոգան Ռոջերսոնը անցկացրած 52 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նոր Զելանդիայի հավաքականում անցկացրած 9 խաղում Ռոջերսոնը դարձել է 1 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում