00:37  ,  4 ապրիլի, 2024

«Բայերը» տպավորիչ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Բունդեսլիգայի առաջատար Լեւերկուզենի «Բայերը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հյուրընկալեց Դյուսելդորֆի «Ֆորտունային» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։ Աչքի ընկան նաեւ հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը եւ մարոկկացի հարձակվող Ամին Ադլին։

Եզրափակիչում «Բայերի» մրցակիցը կլինի «Կայզերսլաուտերնը»։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին։

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Բայեր» - «Ֆորտունա Դյուսելդորֆ»՝ 4:0 (տեսանյութ)

Ժերեմի Ֆրիմպոնգ, 7, Ամին Ադլի, 20, Ֆլորիան Վիրց, 35, 60, 11մ

Ապրիլի 2

«Սաարբրյուկեն» - «Կայզերսլաուտերն»՝ 0:2 (տեսանյութ)

Մարլոն Ռիտեր, 53, Ալմամի Տուրե, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով