00:49  ,  3 ապրիլի, 2024

Գերմանիայի գավաթ․ «Կայզերսլաուտերնը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող «Կայզերսլաուտերնը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Մրցակիցը երրորդ լիգան ներկայացնող «Սաարբրյուկենն» էր, որը պարտվեց 0:2 հաշվով։

Եզրափակիչում «Կայզերսլաուտերնի» մրցակիցը կլինի Լեւերկուզենի «Բայերի» եւ Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դիմակայության հաղթողը։ Այդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին։

Պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Բունդեսլիգան ներկայացնում է մեկ թիմ՝ «Բայերը»։

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Սաարբրյուկեն» - «Կայզերսլաուտերն»՝ 0:2 (տեսանյութ)

Մարլոն Ռիտեր, 53, Ալմամի Տուրե, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով