01:49  ,  7 փետրվարի, 2024

Գերմանիայի գավաթ․ «Բայերը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Լեւերկուզենի «Բայերը» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 3:2 հաշվով պարտության մատնեց «Շտուտգարտին»։

«Բայերից» աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, մարոկկացի հարձակվող Ամին Ադլին եւ գերմանացի պաշտպան Ժոնատան Տան։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Կայզերսլաուտերնը» եւ Դյուսելդորֆի «Ֆորտունան»։ Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Սաարբրյուկենը» եւ Մյոնխենգլադբախի «Բորթուսիան»։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բայեր» - «Շտուտգարտ»՝ 3:2 (տեսանյութ)

Ռոբերտ Անդրիխ, 50, Ամին Ադլի, 67, Ժոնատան Տա, 90 - Վալդեմար Անտոն, 11, Կրիս Ֆյուրիխ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով