12:44  +04,  22 մայիսի, 2019

Պատմական նվաճում NHL-ում

«Սենթ Լուիս Բլյուզը» դարձել է տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կիսաեզրափակիչի 6-րդ խաղում «Սենթ Լուիսը» 5:1 (2:0, 1:1, 2:0) հաշվով հաղթել է «Սան Խոսեին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2:

«Սենթ Լուիսը» NHL-ի պատմության առաջին ակումբն է, որը եզրափակիչի ուղեգիր է նվաճում Նոր տարուց առաջ կանոնավոր առաջնությունում վերջին տեղում լինելուց հետո: Հունվարին թիմը եզրափակում էր մրցաշարային աղյուսակը, ինչից հետո 42 խաղում տարավ 28 հաղթանակ եւ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Եզրափակիչում «Սենթ Լուիսի» մրցակիցը կլինի «Բոստոն Բրյուինզը», որը կիսաեզրափակիչում չորս անընդմեջ հաղթանակ էր տարել «Կարոլինայի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ