16:05  +04,  21 մայիսի, 2019

Պրեմյեր լիգա. Մրցաշրջանի լավագույն գոլը

Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Անդրոս Տաունսնեդը ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն գոլի հեղինակ: Լավագույնն է ճանաչվել 27-ամյա անգլիացու գոլը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի խաղում, որում «Քրիսթալ Փելասը» հաղթել էր 3:2 հաշվով:

Մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաեւ Ժան-Մանուել Սերին ու Անդրե Շյուրլեն (երկուսն էլ՝ «Ֆուլհեմ»), Դանիել Սթարիջը («Լիվերպուլ»), Աարոն Ռեմզին («Արսենալ»), Հյոն-Մին Սոնը («Տոտենհեմ»), Ֆաբիեն Շերը («Նյուքասլ»), Անտոնի Կնոկհարտը («Բրայթոն»), Էդեն Ազարը («Չելսի») եւ Վենսան Կոմպանին («Մանչեսթեր Սիթի»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ