13:10  ,  21 մայիսի, 2019

«Չելսին» պատրաստ է վաճառել Ազարին

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, գրում է Daily Mail-ը:

Անգլիական ակումբը երկար ժամանակ հրաժարվում էր իջեցնել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը (120 միլիոն եվրո), սակայն այժմ մտափոխվել է: «Չելսին» նման որոշում է կայացրել ինչպես ֆինանսական «Ֆեյր-փլեյի», այնպես էլ Ազարի՝ 12 ամսից ավարտվող պայմանագրի պատճառով:

Այս մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Չելսիի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 19 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում