11:45  ,  21 մայիսի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտը» եզրափակիչում է, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» լրացուցիչ ժամանակում 119:117 հաշվով հաղթել է «Պորտլենդին»՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր: Շարքի հաշիվը դարձավ 4:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Ստիվեն Կարին, որը վաստակել է 37 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: 

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Տորոնտոն» ու «Միլուոկին»: Երրորդ խաղից հետո «Միլուոկին» հաղթում է 2:1 հաշվով:

NBA, կիսաեզրափակիչ

«Պորտլենդ» - «Գոլդեն Սթեյտ»՝ 117:119 (լրացուցիչ ժամանակում) (35:36, 34:29, 26:22, 16:24)

Շարքի հաշիվը՝ 0:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում