10:58  ,  21 մայիսի, 2019

Պրեմյեր լիգայի ակումբը հայտարարել է նոր գլխավոր մարզիչի մասին

«Բրայթոնի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը զբաղեցրել է անգլիացի մասնագետ Գրեմ Պոտերը, որը կնքել է 4 տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի կայքը:

Նախորդ մրցաշրջանում 43-ամյա Պոտերը գլխավորում էր «Սուոնսին», որը 10-րդ տեղը զբաղեցրեց անգլիական Չեմպիոնշիփում:

«Բրայթոնն» Անգլիայի ավարտված առաջնությունում գրավել էր 17-րդ տեղը, ինչից հետո հեռացվել էր Քրիս Հյուտոնը, որը 2014-ից էր գլխավորում թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում