21:09  ,  20 մայիսի, 2019

Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի խաղացողին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ամռանը ձեռք բերել Անգլիայի հավաքականի եւ «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայրին, հաղորդում է Daily Mail-ը։

Մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 26-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է առանջանհերթային փոխարինող բելգիացի Վենսան Կոմպանիին, որը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» եւ կդառնա բելգիական «Անդերլեխտի» խաղացող մարզիչը։

2018թ․ սեպտեմբերին Մագուայրը «Լեսթերի» հետ կնքել էր նոր պայմանագիր նախատեսված մինչեւ 2023 թվականը։

Հիշեցնենք, որ անցած ամռանը «Մանչեսթեր Սիթին» «Լեսթերից» 60 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք էր բերել ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում