23:22  +04,  16 մայիսի, 2019

Հռոմ. Նիկ Կիրյոսը աթոռ է նետել կորտ եւ հեռացել մրցախաղից

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը ոչ մարզական վարքով է առանձնացել Հռոմում շարունակվող «АТР 1000» մրցաշարի երկրորդ շրջանի մրցախաղում: Երրորդ սեթում 24-ամյա Կիրյոսը չի համաձայնել տուգանային գեյմի հետ: Դրանից առաջ նա ուներ նաեւ զգուշացում: Մրցավարի որոշումից դժգոհ ավստրալացին նախ ռակետը հարվածել է գետնին, իսկ հետո նաեւ աթոռ նետել կորտ: Դրանից հետո նա հավաքել է պայուսակը եւ հեռացել:

Մրցավարը հաղթանակը շնորհել է նորվեգացի Կասպեր Ռուդին, որը միջադեպի պահին երրորդ սեթում հաղթում էր 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: