00:47  ,  15 մայիսի, 2019

Անտուան Գրիզմանը հեռանում է «Աթլետիկոյից»

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հեռանում է մայրաքաղաքային թիմից։ Այդ մասին նա հայտնել է ակումբի պաշտոնական կայքում հրապարակած տեսաուղերձի միջոցով՝ շնորհակալություն հայտնելով ակումբի երկրպագուներին։

Հուլիսի 1-ից նրա տրանսֆերային գինը պայմանագրով 200 միլիոն եվրոյից կիջնի մինչեւ 120 միլիոն եվրո։

Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 47 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 21 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում