22:41  ,  7 մայիսի, 2019

Անգլիայի Պրեմյեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Անգլիական Պրեմյեր լիգան հրապարակել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների կազմը։

Թեկնածուներն են «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող Սերխիո Ագուերոն, Բեռնարդու Սիլվան, Ռահիմ Ստերլինգը, «Լիվերպուլի» խաղացողներ Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահն ու Վիրջին Վան Դեյկը եւ «Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը։

Քվեարկությանը կմասնակցեն երկրպագուները մրցաշարի պաշտոնական կայքում, Պրեմյեր լիգայի 20 ակումբների ավագները եւ ֆուտբոլային փորձագետներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով