18:09  ,  7 մայիսի, 2019

Արթուր Սարկիսով․ Հատուկ ծրագրի օգնությամբ շարունակում են վերականգնվել վնասվածքից հետո

Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է վնասվածքից հետո ապաքինման ընթացքի եւ վերականգնողական փուլի մասին։

Ապրիլի 21-ին տեղի ունեցած «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղում 32-ամյա հայ ֆուտբոլիստը ստացել էր ազդրի մկանների վնասվածք։

«Հատուկ ծրագրի օգնությամբ շարունակում եմ վերականգնվել վնասվածքից հետո։ Առայժմ մարզումները չեմ սկսել։ Առաջիկա օրերին կանցնեմ հերթական բուժզննումը, ինչից հետո հայտնի կլինի ապաքինման ժամկետը։

Նախատեսվում է, որ արդեն մեկ շաբաթ հետո անհատական ծրագրով կվերսկսեմ մարզումները։ Հույս ունեմ խաղադաշտ վերադառնալ «Զենիթի» դեմ խաղին, որը տեղի կունենա մայիսի 26-ին։

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 23 խաղում Սարկիսովը խփել է 1 գոլ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով