18:09 7 մայիսի, 2019Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է վնասվածքից հետո ապաքինման ընթացքի եւ վերականգնողական փուլի մասին։
Ապրիլի 21-ին տեղի ունեցած «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղում 32-ամյա հայ ֆուտբոլիստը ստացել էր ազդրի մկանների վնասվածք։
«Հատուկ ծրագրի օգնությամբ շարունակում եմ վերականգնվել վնասվածքից հետո։ Առայժմ մարզումները չեմ սկսել։ Առաջիկա օրերին կանցնեմ հերթական բուժզննումը, ինչից հետո հայտնի կլինի ապաքինման ժամկետը։
Նախատեսվում է, որ արդեն մեկ շաբաթ հետո անհատական ծրագրով կվերսկսեմ մարզումները։ Հույս ունեմ խաղադաշտ վերադառնալ «Զենիթի» դեմ խաղին, որը տեղի կունենա մայիսի 26-ին։
Ռուսաստանի ընթացիկ առաջնության 23 խաղում Սարկիսովը խփել է 1 գոլ։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.