16:38  +04,  6 մայիսի, 2019

Սալահը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղը

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը չի մասնակցի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին: Այդ մասին հայտարարել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Սալահն ուղեղի ցնցում է ստացել, այդ պատճառով բժիշկները նրան թույլ չեն տվել խաղալ: Նա հուսահատված է, բայց մենք ոչինչ չենք կարող անել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն:

Գերմանացի մասնագետի խոսքով՝ Սալահը կկարողանա մասնակցել «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի վերջին տուրի խաղին, որը տեղի կունենա մայիսի 12-ին: Նա վնասվածք էր ստացել «Նյուքասլի» դեմ Պրեմյեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում, որում 73-րդ րոպեին դաշտը լքել էր պատգարակով:

«Լիվերպուլը» «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնի մայիսի 7-ին: Առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել է 0:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ