10:20  ,  6 մայիսի, 2019

«Լեոն» շարունակում է հաղթել

Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում անցկացվել են 13-րդ տուրի խաղերը:

Գործող չեմպիոն «Լեոն» 4:1 հաշվով առավելության է հասել «Լոռիի» նկամամբ, իսկ «Արմենիա Թրավելը» Գյումրիում հաղթել է «Կումայրիին՝» 10:7:

«Լեոն» 11 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Արմենիա Թրավելը» 12 խաղից հետո ունի 25 միավոր:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում