20:09  ,  5 մայիսի, 2019

Մադրիդի «Ռեալն» ուժեղ էր «Վիլյառեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը խաղաց «Վիլյառեալի» հետ եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ 25-ամյա դոմինիկացի հարձակվող Մարիանոն։

«Ռեալը» 68 միավորով երրորդ տեղում է եւ երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյից» հետ է 6 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։ «Աթլետիկոյին» անհրաժեշտ է մնացած երկու խաղում վաստակել 1 միավոր փոխչեմպիոն դառնալու համար։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 3։2 (տեսանյութ)

Մարիանո, 2, 49, Խեսուս Վալյեխո, 40 - Խերար Մորենո, 11, Կոստա Խաումե, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում