12:34  ,  3 մայիսի, 2019

Էրիկ Բազինյանը պաշտպանել է տիտղոսները

Կանադան ներկայացնող Էրիկ Բազինյանը պաշտպանել է WBO-NABO եւ WBA-NABA վարկածներով չեմպիոնական կոչումները պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում:

Լաս Վեգասում անցկացված մենամարտում 23-ամյա Էրիկ Բազինյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է մեքսիկացի Ալան Կամպային:

Հայ բռնցքամարտիկը 23-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում եւ տարել 23-րդ հաղթանակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում