09:08  ,  3 մայիսի, 2019

Եվրոպայի լիգա. «Արսենալի» 2 խաղացողներ հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Հավակնորդների թվում են Լոնդոնի «Արսենալի» հարձակվողներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ Ալեքսանդր Լյակազեթը, Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գերմանացի դարպասապահ Կեւին Տրապը եւ «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը: Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» տանը 3:1 հաշվով հաղթել էր իսպանական «Վալենսիային», իսկ «Չելսին» 1:1 հաշվով էր ավարտել «Այնտրախտի» դեմ արտագնա հանդիպումը: Պատասխան խաղերը տեղի կունենան մայիսի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով