23:48  ,  2 մայիսի, 2019

ԵԼ․ «Արսենալ» - «Վալենսիա», «Այնտրախտ» - «Չելսի»․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» տանը խաղում է իսպանական «Վալենսիայի» հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։1 հաշվով։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առաջին գոլ ընդունեց, սակայն ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի դուբլի շնորհիվ կարողացավ ընդմիջման գնալ հաղթողի դերում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է «Արսենալի» պահեստայինների նստարանին։

Օրվա մյուս խաղում գերմանական «Այնտրախտը» Ֆրանկֆուրտում ընդունել է Լոնդոնի «Չելսիին»։ Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ են փոխանակել։ Դաշտի տերերի սերբ հարձակվող Լուկա Յովիչի գոլին հյուրերը պատասխանեցին Պեդրոյի գոլով։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Արսենալ» (Անգլիա) – «Վալենսիա» (Իսպանիա)՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 18, 25 – Մուկտար Դյակաբի, 11

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 1։1 (տեսանյութ)

Լուկա Յովիչ, 23 - Պեդրո, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով