11:26  ,  13 մարտի, 2012

Էվթանազիայից մահացել է բունդեսլիգայի առաջին գոլի հեղինակը

73 տարեկանում Շվեյցարիայում տեւական հիվանդությունից հետո էվթանազիայից մահացել է Դորտմունդի  «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Տիմո Կոնեցկին: Այդ մասին հայտնել է շվեյցարական «Ցյուրիխի» եւ «Գրասհոպերսի» նախկին մարզչի կինը: Կոնեցկին հայտնի է որպես բունդեսլիգայի առաջին գոլի հեղինակ: 1963-ին նա գրավել է «Վերդերի» դարպասը:

1988-ին Շվեյցարիայի քաղաքացիություն ստացած Կոնեցկին մահացել է էվթանազիայից, որը օրինականացված է Շվեյցարիայում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English