19:29  ,  9 հոկտեմբերի, 2026

Պատանեկան ԵԱ. Հակոբ Շարբաթյանն ու Ռոմիկ Հարությունյանը կպայքարեն ոսկե մեդալների համար (տեսանյութ)

Հակոբ Շարբաթյանն ու Ռոմիկ Հարությունյանը վստահ հաղթանակներով դուրս են եկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալների համար:

50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը կիսաեզրափակիչում մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Պյոտր Դվոյացկիի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ բացարձակ առավելությամբ, 2-րդ ռաունդում մրցակցին նաեւ նոկդաունի ենթարկեց:

66 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը կիսազրափակիչում պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Պավել Դուշանեկին: Առաջին ռաունդից  հայ մարզիկը նախաձեռնողի դերում էր, երկրորդ ռաունդում նրա ուժգին հարվածից հետո մրցակիցը հայտնվեց ռինգի հատակին: 3-րդ ռաունդում Ռոմիկ Հարությունյանը շարունակեց վստահ գործել և 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Հայստանի մյուս ներկայացուցիչ Էդուարդ Քարամյանը զիջեց մրցակցին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print