ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուրաեսը եւ «Այաքսի» խաղացողներ Ֆրենկի դե Յոնգն ու Դոնի վան դե Բեկը: Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» տանը 3:0 հաշվով հաղթել էր անգլիական «Լիվերպուլին», իսկ Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել էր Ամստերդամի «Այաքսին», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»:
Who are you voting Player of the Week?
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 1, 2019
Frenkie de Jong - Tottenham v AJAX
Donny van de Beek - Tottenham v AJAX
Lionel Messi - BARCELONA v Liverpool
Luis Suárez - BARCELONA v Liverpool#UCL | @FTBSantander
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում