00:56  +04,  29 ապրիլի, 2019

«Միլանը» պարտվեց, 36-ամյա Կվալյարելան մեծացրեց առավելությունը ռմբարկուների ցուցակում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 0:2 հաշվով պարտվեց «Տորինոյին», որը 2 գոլերը խփեց ընդմիջումից հետո (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո «Տորինոն» վաստակեց 56 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Միլանին»:

«Սամպդորիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց Հռոմի «Լացիոյին»: «Սամպդորիայից» հերթական գոլը խփեց իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան: 36-ամյա իտալացին գոլերի քանակը հասցրեց 23-ի եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 2-3-րդ տեղերը բաժանող Կշիշտոֆ Պյոնտեկը («Միլան») եւ Դուվան Սապատան («Ատալանտա») խփել են 21-ական գոլ, իսկ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 20:

 Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Տորինո» - «Միլան»՝ 2:0 

Անդրեա Բելոտի, 58 (11մ), Ալեխանդրո Բերենգեր, 59

Հեռացում՝ Ալեսիո Ռոմանյոլի, 82 («Միլան»)

«Սամպդորիա» - «Լացիո»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆաբիո Կվալյարելա, 57 – Ֆելիպե Կայսեդո, 3, 19

Հեռացում՝ Գաստոն Ռամիրես, 45 («Սամպդորիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով