14:10  ,  25 ապրիլի, 2019

Գվարդիոլան առաջին մարզիչն է, որը Պրեմյեր լիգայում 3 անընդմեջ հաղթանակ է տանում «Օլդ Տրաֆորդում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված խաղում արտագնա հաղթանակ տանելով «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, դարձել է տպավորիչ ցուցանիշի հեղինակ:

Գվարդիոլան առաջին մարզիչն է, որը Պրեմյեր լիգայում 3 անընդմեջ հաղթանակ է տանում «Մանչեսթեր Յունայթեդի» տնային ստադիոն «Օլդ Տրաֆորդում», գրում է Opta Joe-ն:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» շրջանցեց «Լիվերպուլին» եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 89 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» 7-րդ պարտությունը կրեց վերջին 9 խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում