«Սաութհեմփթոնի» իռլանդացի հարձակվող Շեյն Լոնգի գոլը «Ուոթֆորդի» դեմ խաղում ամենաարագն է անգլիական Պրեմյեր լիգայի պատմության մեջ։ 32-ամյա հարձակվողն աչքի է ընկել արդեն 7-րդ վայրկյանին (տեսանյութ)։
Շեյն Լոնգը գերազանցեց «Տոտենհեմի» նախկին պաշտպան Լեդլի Քինգի ռեկորդը։ 2000-2001 թվականների մրցաշրջանում նա «Բրեդֆորդի» դեմ խաղում աչքի էր ընկել 9-րդ վայրկյանին։
«Ուոթֆորդ» - «Սաութհեմփթոն» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում