13:43  ,  23 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վիճել են «Էվերտոնից» կրած պարտությունից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վիճել են Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո:

Daily Mail-ի համաձայն՝ խաղի վերջում ֆուտբոլիստները հանդերձարանում բղավել են իրար վրա՝ մեկը մյուսին մեղադրելով պարտության համար: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հանդիպումից հետո թիմին 30 րոպե պահել է հանդերձարանում եւ իր կարծիքը հայտնել խաղի մասին:

Նշվում է նաեւ, որ Սուլշերի մարզչական շտաբի անդամները մտավախություն ունեն, որ նորվեգացի մասնագետը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում: 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում մանչեսթերցիներն առաջին անգամ են 48 գոլ բաց թողնում մեկ մրցաշրջանի ընթացքում: Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում 45 գոլ էր բաց թողել 1999/2000 եւ 2001/2002 մրցաշրջաններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում