12:47  ,  23 ապրիլի, 2019

Մահրեզը դժգոհ է «Մանչեսթեր Սիթիում» իր կարգավիճակից

«Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ անգլիական ակումբից:

Daily Mail-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է մանչեսթերյան ակումբում ստացած խաղաժամանակից:

Ընթացիկ մրցաշրջանում նա «Մանչեսթեր Սիթիի» կազմում Պրեմյեր լիգայում եւ Չեմպիոնների լիգայում մասնակցել է 32 խաղի, դարձել 7 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը 15 խաղերում է հանդես եկել մեկնարկային կազմում:

Մահրեզը 2018-ի ամռանը «Լեսթերից» է տեղափոխվել մանչեսթերյան ակումբ, որը 60 միլիոն ֆունտ ստերլինգ էր վճարել նրա տրանսֆերի համար: Ալժիրցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում