22:42  +04,  21 ապրիլի, 2019

Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել փոխարինման դուրս գալուց մեկ րոպե հետո

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» Մոսկվայում 0:2 հաշվով պարտվել է «Սպարտակին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» կազմում փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին, սակայն մեկ րոպե անց վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը: «Ենիսեյն» արդեն կատարել էր 3 փոխարինում եւ Սարկիսովի վնասվածքի պատճառով 64-րդ րոպեից խաղաց 10 ֆուտբոլիստներով:

Կրասնոյարսկի թիմն ունի 13 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 39 միավորով 5-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Սպարտակ» - «Ենիսեյ»՝ 2:0

Նիկոլայ Ռասկազով, 45+1, Այազ Գուլիեւ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ