22:42 21 ապրիլի, 2019Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» Մոսկվայում 0:2 հաշվով պարտվել է «Սպարտակին»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» կազմում փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին, սակայն մեկ րոպե անց վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը: «Ենիսեյն» արդեն կատարել էր 3 փոխարինում եւ Սարկիսովի վնասվածքի պատճառով 64-րդ րոպեից խաղաց 10 ֆուտբոլիստներով:
Կրասնոյարսկի թիմն ունի 13 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 39 միավորով 5-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր
«Սպարտակ» - «Ենիսեյ»՝ 2:0
Նիկոլայ Ռասկազով, 45+1, Այազ Գուլիեւ, 83
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.