20:53  ,  21 ապրիլի, 2019

«Արսենալը» տնային պարտություն կրեց, «Լիվերպուլը» վերադարձավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ պարվեց 2:3 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ունաի Էմերիի գլխավորած թիմի փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

Չնայած այս պարտությանը՝ «Արսենալը» 66 միավորով մնաց չորրորդ տեղում: Նույնքան միավոր ունի նաեւ 5-րդ տեղում գտնվող Լոնդոնի «Չելսին»:

«Լիվերպուլը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Կարդիֆի» նկատմամբ եւ 88 միավորով վերադարձավ առաջին տեղ: Երկրորդ տեղ նահանջած «Մանչեսթեր Սիթին» ունի 86 միավոր, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:3 (տեսանյութ)

Մեսութ Օզիլ, 47, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 77 – Կրիստիան Բենտեկե, 17, Ուիլֆրիդ Զահա, 61, Ջեյմս Մաքարթուր, 69

«Կարդիֆ» - «Լիվերպուլ»՝ 0:2 (տեսանյութ)

Ժորժինյո Վեյնալդում, 57, Ջեյմս Միլներ, 81 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում