21:54  ,  20 ապրիլի, 2019

«Յուվենտուսն» 8-րդ տարին անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն

Թուրինի «Յուվենտուսը» պաշտպանեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը՝ 35-րդ անգամ (2005-ին եւ 2006-ին զրկվել էր երկու տիտղոսից կոռուպցիոն սկանդալի պատճառով) դառնալով ուժեղագույնն Իտալիայի առաջնությունում` 8-րդ տարին անընդմեջ։

33-րդ տուրում Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն ընդունեց «Ֆիորետինային» եւ տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։

Առաջնության ավարտից 5 տուր առաջ «Յուվենտուսն» ունի 87 միավոր եւ 20 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Առաջին անգամ Իտալիայի չեմպիոն հռչակվեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն անցած ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքս Սանդրո, 37, Խերման Պեսելյա, 53, ինքնագոլ – Նիկոլա Միլենկովիչ, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում