19:47  ,  18 ապրիլի, 2019

Մադրիդի «Աթլետիկոն» կպատժի Դիեգո Կոստային

Մադրիդի «Աթլետիկոն» կպատժի թիմի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստային «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում մրցավարին հայհոյելու եւ դրա հետեւանքով կարմիր քարտ ստանալու համար։ «Աթլետիկոն» կարգապահական վարույթ է սկսել Դիեգո Կոստայի դեմ, հաղորդում է Marca-ն։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ, Դիեգո Կոստան այդ գործով որակազրկվել է ութ խաղով, «Աթլետիկոյի» բողոքարկումը մերժվել էր։

Դիեգո Կոստան արդեն բաց է թողել ապրիլի 18-ի մարզումը։ Սպասվում է, որ ամռանը ֆուտբոլիստը կփոխի ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում