14:35  ,  18 ապրիլի, 2019

Ռոնալդուն հիասթափված է «Այաքսից» կրած պարտությունից եւ կարող է ժամանակից շուտ հեռանալ «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է պայմանագրի ավարտից շուտ հեռանալ իտալական ակումբից:

La Repubblica-ի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստը խիստ հիասթափված է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Ամստերդամի «Այաքսից» կրած պարտության պատճառով: Ռոնալդուն «Յուվենտուսից» չի հեռանա այս մրցաշրջանի վերջում, սակայն պատրաստ է դա անել 2020-ի ամռանը:

Պորտուգալացի հարձակվողն այս մրցաշրջանից առաջ Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-ի ամառ:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Իտալիայի չեմպիոնը պարտվել էր «Այաքսին» (1:1, 1:2): Կիսաեզրափակիչում հոլանդական ակումբը կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում