13:17  ,  16 ապրիլի, 2019

«Ռենի» սեփականատերը 100 միլիոն եվրո կնվիրաբերի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար

Ֆրանսիական «Ռենի» սեփականատեր Ֆրանսուա-Անրի Պինոն 100 միլիոն եվրո կնվիրաբերի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել է նախօրեին, փլուզվել էր տաճարի աշտարակի ձողը, կրակով էր համակվել կրող կառուցվածքը, սակայն հաջողվել էր կանխել ճակատամասի եւ երկու աշտարակների փլուզումը:

«Ես ու հայրս որոշել ենք Artemis հիմնադրամից 100 միլիոն եվրո տրամադրել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար»,- ասել է Ֆրանսուա-Անրի Պինոն, փոխանցում է  Le Figaro-ն:

Ֆրանսուա-Անրի Պինոն Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից է: Նրա հայրը՝ 82-ամյա Ֆրանսուա Պինոն Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանցից է: Ֆրանսուա-Անրի Պինոն Kering ընկերության ղեկավարն է: Այդ ընկերությանն են պատկանում Gucci-ն, Yves Saint Laurent-ը եւ Alexander McQueen-ը: Նա ամուսնացած է մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում