21:29  ,  12 ապրիլի, 2019

Մեսին, Սուարեսը, Ռակիտիչը, Պիկեն չեն խաղա «Ուեսկայի» դեմ

«Բարսելոնայի» առաջատարները բաց կթողնեն «Ուեսկայի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումը։ Կատալոնական թիմի հայտացուցակում չեն հարձակվողներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը, կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսն ու Իվան Ռակիտիչը, պաշտպաններ Ժերար Պիկեն ու Սերխի Ռոբերտոն։

Մեսին քթի վնասվածք ունի, Ռոբերտոն՝ ոտքի մկանային խնդիրներ, Ռակիտիչը՝ բարձր ջերմություն, մյուսներին էլ հանգիստ է տրամադրվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան հանդիպմանն ընդառաջ

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում