16:34  ,  9 ապրիլի, 2019

Նորաստեղծ «Դովեղը» պարտվել է՝ 0։10

Նորաստեղծ «Դովեղ» ֆուտբոլային ակումբի թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել Երեւանի «Բանանցի» երկրորդ թիմի հետ։ Նոյեմբերյանցիները պարտվել են 0։10 հաշվով։

Հիշեցնենք, որ «Դովեղը» հայտ է ներկայացրել է հաջորդ մրցաշրջանում Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու համար։

Ավելի վաղ, «Դովեղը» երկու ստուգողական հանդիպումներ էր անցկացրել «Շիրակ-2»-ի հետ եւ պարտվել 1։3 եւ 0։4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում