11:13  ,  8 ապրիլի, 2019

Գարբինյե Մուգուրուսան՝ Մոնտերեյի մրցաշարի հաղթող

25-ամյա իսպանացի Գարբինյե Մուգուրուսան դարձել է Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում անցկացված International կարգի մրցաշարի հաղթող։

Աշխարհի 19-րդ ռակետի մրցակիցը եզրափակիչում 29-ամյա բելառուս Վիկտորյա Ազարենկան էր, որը 1 ժամ 5 րոպե պայքարից հետո, 1։6, 1։3 պարտվելիս հրաժարվել է շարունակել մրցախաղը վնասվածքի պատճառով։

Մուգուրուսան ու Ազարենկան աշխարհի նախկին առաջին ռակետներ են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով