21:56  ,  6 ապրիլի, 2019

«Յուվենտուսը» հաղթեց «Միլանին» եւ գործնականում ապահովեց տիտղոսը (տեսանյութ, ֆոտո)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Միլանի» հետ եւ տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով՝ գործնականում պաշտպանելով տիտղոսը։

Հյուրերը հանդիպման հաշիվը բացեցին 39-րդ րոպեին լեհ հարձակվող Կշիշոֆ Պյոնտեկի գոլի շնորհիվ։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը պատասխան գոլը խփեց երկրորդ խաղակեսում։ 11 մետրանոցը դիպուկ իրացրել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ «Յուվենտուսի» հաղթական գոլը խփեց Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինը, որը փոխարինել էր Դիբալային։

«Յուվենտուսը» 84 միավորով առաջին տեղում է եւ արդեն 21 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Միլանը» չորրորդն է՝ 53 միավոր։ Եթե «Նապոլին» ապրիլի 7-ին պարտվի «Ջենոային», «Յուվենտուսը» 7 տուր առաջ կապահովի չեմպիոնի տիտղոսը։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Յուվենտուս» - «Միլան»՝ 2։1 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 60, 11մ, Մոյզե Քին, 84 - Կշիշտոֆ Պյոնտեկ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով