«Օկլահոմա Սիթի Թանդերի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը «Դալլաս Մավերիքսի» դեմ Բասկետբոլի ազգային առաջնության կանոնավոր առաջնության խաղում վաստակել է 25 միավոր, կատարել 11 արդյունավետ փոխանցում եւ 11 անգամ վերցրել օղակից հետ եկած գնդակը՝ ձեւակերպելով 30-րդ թրիփլ-դաբլն այս մրցաշրջանում։ «Օկլահոման» պարտվել է 103։106 հաշվով։
Անցած մրցաշրջանում նա 42 անգամ էր ձեւակերպել թրիփ-դաբլ։ Ասոցիացիայի պատմության մեջ Ուեսթբրուքն առաջին խաղացողն է, որին հաջողվում է երկրու մրցաշրջանում անընդմեջ գրանցել առնվազն 30 թրիփլ-դաբլ։
Պատմության մեջ Ուեթբրուքից բացի մեկ մրցաշրջանում առնվազն 30 թրիփլ-դաբլ կարողացել են ձեւակերպել Ուիլթ Չեմբերլենը (31) եւ Օսկար Ռոբերտսոնը (41)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի