13:46 1 ապրիլի, 2019«Օկլահոմա Սիթի Թանդերի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը «Դալլաս Մավերիքսի» դեմ Բասկետբոլի ազգային առաջնության կանոնավոր առաջնության խաղում վաստակել է 25 միավոր, կատարել 11 արդյունավետ փոխանցում եւ 11 անգամ վերցրել օղակից հետ եկած գնդակը՝ ձեւակերպելով 30-րդ թրիփլ-դաբլն այս մրցաշրջանում։ «Օկլահոման» պարտվել է 103։106 հաշվով։
Անցած մրցաշրջանում նա 42 անգամ էր ձեւակերպել թրիփ-դաբլ։ Ասոցիացիայի պատմության մեջ Ուեսթբրուքն առաջին խաղացողն է, որին հաջողվում է երկրու մրցաշրջանում անընդմեջ գրանցել առնվազն 30 թրիփլ-դաբլ։
Պատմության մեջ Ուեթբրուքից բացի մեկ մրցաշրջանում առնվազն 30 թրիփլ-դաբլ կարողացել են ձեւակերպել Ուիլթ Չեմբերլենը (31) եւ Օսկար Ռոբերտսոնը (41)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.