00:53  ,  1 ապրիլի, 2019

Մբապեի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին, «Մոնակոն» պարտվեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում Փարիզի ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց «Թուլուզից»: Հյուրերից 74-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 27 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 80 միավորով եւ 20 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լիլի» նկատմամբ: ՊՍԺ-ն նաեւ մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Թուլուզը» 31 միավորով 14-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Թուլուզ» - ՊՍԺ՝ 0:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 74

«Մոնակո» - «Կան»՝ 0:1 (տեսանյութ)

Էնցո Կրիվելի, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով