18:22  ,  30 մարտի, 2019

«Մանչեսթեր Սիթին»՝ Պրեմյեր լիգայի առաջատար (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լոնդոնի «Ֆուլհեմի» նկատմամբ: Հյուրերից աչքի ընկան արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ու պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան (տեսանյութ):

Ագուերոն ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 19-ի եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հավաքեց 77 միավոր եւ, շրջանցելով «Լիվերպուլին»,  բաձրացավ առաջին տեղ: «Ֆուլհեմը» 19 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2

Բերնարդո Սիլվա, 5, Սերխիո Ագուերո, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով