Ֆուտբոլի Սլովակիայի մինչեւ 19 տարեկանների առաջնության հերթական տուրում «Զեմպլինը» 3։1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Պոդբրեզովայի» նկատմամբ։
Դաշտի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Արման Հովհաննիսյանը, որն աչքի է ընկել 7-րդ եւ 9-րդ րոպեներին։ Հովհաննիսյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ Էրիկ Ազիզյանը բացակայում էր «Զեմպլինի» հայտացուցակից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում