12:07  ,  29 մարտի, 2019

«Շարժա Մասթերս». Գաբրիել Սարգսյանը հաղթել է

Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն այս օրերին մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարին:

7-րդ տուրում Սարգսյանը սեւերով հաղթել է հնդիկ Սաուրաբ Անանդին: Նա ունի 5 միավոր եւ մեկ միավոր է հետ միանձնյա առաջատար Էրնեստո Ինարկիեւից (Ռուսաստան):

«Շարժա Մասթերսին» մասնակցում են 31 երկրների 178 շախմատիստներ, այդ թվում՝ 35 գրոսմայստեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում