12:07  ,  25 մարտի, 2019

Աֆրիկայի ազգերի գավաթ․ Եզրափակիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

Ավարտվել է ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական փուլը։ 24 հավաքականները կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին, որը տեղի կունենա հունիսի 21-ից հուլիսի 19-ը Եգիպտոսում։

Մրցաշարին կմասնակցեն Սենեգալի, Մադագասկարի, Մարոկկոյի, Կամերունի, Մալիի, Բուրունդիի, Ալժիրի, Բենինի, Նիգերիայի, Հարավային Աֆրիկայի, Գանայի, Քենիայի, Զիմբաբվեի, Կոնգոյի ԺՀ-ի, Գվինեայի, Կոտ դ՝Իվուարի, Անգոլայի, Մավրիտանիայի, Թունիսի, Եգիպտոսի, Գվինեա-Բիսաուի, Նամիբիայի, Ուգանդայի եւ Տանզանիայի հավաքականները։

Գործող գավաթակիրը Կամերունի հավաքականն է, որը 2017-ի առաջնության եզրափակիչում հաղթել էր Եգիպտոսի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում