15:35  ,  24 մարտի, 2019

Ալեգրին կհեռանա «Յուվենտուսից», կհրավիրվի Դեշամը

Իտալական «Նապոլիի» նախկին մարզական տնօրեն Պյերպաոլո Մարինոն պատմել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի որոշման մասին, հաղորդում է football-italia-ն։

«Ալեգրին չի մնա «Յուվենտուսում»։ Դա նրա ընտրությունն է։ Նա որոշել է շարժվել առաջ։

«Յուվենտուսը» որոշել է հրավիրել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին», ասել է Մարինոն։

Իտալական մամուլը գրել էր, որ Ալեգրին ցանկացել է հրաժարական ներկայացնել Իտալիայի առաջնության 26-րդ տուրից առաջ։ «Յուվենտուսը» 2։1 հաշվով հաղթել էր «Նապոլիին»։

Դեշամը «Յուվենտուսում» խաղացել է 1994-1999 թվականերին, ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 թվականների մրցաշրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում