19:55  ,  23 մարտի, 2019

Եվրո-2020․ Վրաստանի թիմը տանը պարտվեց շվեյցարացիներին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում D խմբում ընդգրկված Վրաստանի եւ Շվեյցարիայի հավաքականները մրցեցին Թբիլիսիում։ 2։0 հաշվով հաղթանակ տարան հյուրերը Վլադիմիր Պետկովիչի գլխավորությամբ։ Վրաստանի թիմի մարզիչն է սլովակ Վլադիմիր Վայսը։

Խմբի մյուս խաղում կմրցեն Ջիբրալթարի եւ Իռլանդիայի հավաքականները։

D խմբում է ընդգրկված նաեւ Դանիայի հավաքականը։

Եվրո-2020, ընտրական փուլ, D խումբ, առաջին տուր

Վրաստան - Շվեյցարիա՝ 0։2 (տեսանյութ)

Ստիվեն Ցուբեր, 56, Դենիս Զաքարիա, 80

Ջիբրալթար - Իռլանդիա՝ 21։00-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով